Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային ժառանգությունն անհետանում է

Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.Ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուռնիայի ագորան, պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները մատնված են անտերության:

Ագորա – հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովներ: 

Ինչպես հայտնում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, Բասմանե շրջանում առկա պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է:

Այդ հարստության մի մասն է կազմում 1863 թվականին կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառույցներով՝ Սուրբ Մեսրոպ արական դպրոցը և Սուրբ Հռիփսիմե օրիորդաց դպրոցը:

Նշվում է, որ եկեղեցին մինչև 1915 թվականը, երբ հայ համայնքը զգալիորեն նվազեց, եղել է իզմիրցի հայերի կարևոր կենտրոններից մեկը: 1922թ. բռնկված մեծ հրդեհից փրկվելու համար հայերը պատսպարվել էին հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցում, գրում է Ermenihaber.am-ը:

Scroll Up