ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հունաստանում սովորող հայ կուրսանտների հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների և ունկնդիրների հետ:

Ինչպես  «հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հայ կուրսանտների ուսուցման պրոցեսին, հետաքրքրվել է նրանց առօրյայով: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է ՀՀ զինված ուժերում իրականացվող աշխատանքների ու անելիքների վերաբերյալ, ներկայացրել է զինված ուժերի ձեռքբերումները, պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հունաստանից մեկնել է Վրաստանի Հանրապետություն:

 

Scroll Up