Գլենդելի ուսուցիչները ավելի շատ բան կիմանան Հայոց ցեղասպանության մասին

Գլենդելում ուսուցիչները լրացուցիչ վերապատրաստում կանցնեն Հայոց ցեղասպանության եւ դաժան այլ հանցագործությունների պատմությունը դասավանդելու համար։

Հունվարին պատմության ու գրականության մոտ 25 ուսուցիչներ կմասնակցեն երկշաբաթյա դասընթացների, որոնք կանցկացնեն ցեղասպանության հարցերով փորձագետները, usarmenianews.com-ի փոխանցմամբ՝ հայտնում է Glendale News-Press–ը։

Դասընթացների հիմնական թեման է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, որի հետեւանքով 1 5 մլն հայ է սպանվել։

Գլենդելի դպրոցների միավորված խորհրդի ներկայացուցիչ Ժակլին Պերեզի խոսքով այս թեմայի ուսուցանումը առանձնահատում կարեւորություն ունի Գլենդեյլի բնակիչների համար, ու նրանք ուզում են, որ ուսուցիչները ավելի պատրաստված լինեն։

2013-ից սկսած՝ Գլենդելի ուսուցիչներն ու դպրոցականնները ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ազատվում են պարապմունքներից։

Scroll Up