Բեյրութի Հռիփսիմյանց վարժարանի սանուհու հաղթանակը լիբանանահայ վարժարանների մրցույթում
Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց բարձրագույն վարժարանի տնօրենությունը «Հայերն այսօր»-ին հայտնում է, որ վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Լեա Հաբիբյանը, որը մասնակցել է Գոգիկյան հիմնարկի կազմակերպած լիբանանահայ երկրորդական վարժարանների աշակերտների արաբերեն շարադրությունների մրցույթին, դարձել է առաջին մրցանակակիր:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանում:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է 2012 թվականից ի վեր: Երկու կրթական տարեշրջանում վարժարանի սաները գրավել են առաջին դիրքերը, որի համար մրցանակը դարձել է վարժարանի սեփականությունը:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում արաբերենի ուսուցիչներին և նրանց երեք մրցանակակիրներին՝ Քրիստին Ժիբելյանին, Օդրիգ Սևջյանին և Լեա Հաբիբյանին: