ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նախարարը ներկայացրեց իր լիբանանյան այցելության արդյունքները, կարևորեց համայնքի կազմակերպվածությունն ու միասնականությունը, հայապահպանությանն ուղղված միջոցառումները: Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց Լիբանանում «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը՝ հատկապես դպրոցների ակտիվ մասնակցությունը, շեշտեց, որ այդ շարժումը նպաստում է ամբողջ աշխարհում հայության համախմբմանը:
Քննարկվեց նախարարության երկարաժամկետ ծրագրերին միտված ռազմավարությունը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: