Լեոնարդո Դի Կապրիոն գումար է փոխանցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) կողմից Նյու Յորքում կազմակերպված գալա-համերգի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով pagesix.com-ը, ԴիԿապրիոն գալա-երեկոյի ժամանակ 65 հազար ԱՄՆ դոլարով գնել է Ջո Բրեդլիի հեղինակած նկարը:
Նյու Յորքում դեկտեմբերի 9-ին կազմակերպվել էր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գալա-համերգը, որի ժամանակ վաճառքի են հանվել տարբեր գործեր, իսկ դրանցից ստացված շահույթը փոխանցվել է հիմնադրամին:
Ընդհանուր առմամբ, հանգանակվել է 3,1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախկինում հիմնադրամի գալա-համերգին մասնակցելու կոչ էին արել հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, հայկական արմատներով դերասանուհի Անդրեա Մարտինը:ա