Սասուն Գրիգորյանի «Իմաստուն ազգ» գրքի շնորհանդես-վաճառքը Լոնդոնում
Դեկտեմբերի 16-ին Լոնդոնի «Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնում» տեղի է ունենալու Սասուն Գրիգորյանի «Իմաստուն ազգ» (˝Smart Nation: a blueprint for modern Armenia˝) գրքի շնորհանդես-վաճառքը:
Գիրքը հրատարակվել է «Կոմիտաս» ինստիտուտի կողմից և ներկայացնում է ներկայիս Հայաստանի հնարավորություններն ու մարտահրավերները, անդրադառնում տարբեր ոլորտներին, ինչպիսիք են՝ մշակույթը, կառավարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, միջազգային հարաբերությունները, Սփյուռքը, Ղարաբաղը և այլն: