Հալեպի Գյուլբենկյան մայրանոցի վրա հրթիռ է ընկել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/Perio.jpg)
Հալեպի մի քանի շրջանների մեջ հրթիռակոծությունները չեն դադարում՝ հակառակ բանակի արձանագրած առաջխաղացմանը և սիրիական բանակի ազդեցության ընդարձակմանը:
«PERIO NEWS»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 8-ին կեսօրից անց հրթիռ է ընկել ու պայթել Նոր Գյուղի մեջ գտնվող «Վ. Գյուլբենկյան» մայրանոց-հիվանդանոցի վրա: Պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Աղբյուրը նշում է, որ Հայ Ծերանոցի շենքը նույնպես վնասվել է, սակայն մարդկային վնասներ չեն եղել: Ներկայումս վերանորոգումներ են կատարվում:
Հայերն այսօրի տվյալներով` ազգությամբ հայ վիրավորներ կամ զոհեր չկան:
Նշվում է նաև, որ Հայ Ծերանոցի շենքը նույնպես վնասված է, սակայն մարդկանց վնասներ չեն հասցվել: