ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ Էստոնիայում

Նոյեմբերի 11-ին Էստոնիայի Տալլին և Տարտու քաղաքների «Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Էստոնիայի Հաապսալու քաղաքում հայկական համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանի նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած հայկական մշակույթի օրերին, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

Մասնակիցներն ու հյուրերը, որոնք Հաապսալու էին եկել Էստոնիայի տարբեր քաղաքներից և հարևան երկրներից, նախ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի և Հաապսալույում  ծնված էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարին: Էստոնուհի միսիոներն իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայերին փրկելու գործին: Այնուհետև Հաապսալուի մշակույթի կենտրոնում կայացած համերգին՝ «Երազանք» երաժշտական խումբը ներկայացրեց հայկական երգեր և պարեր:

%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4

Scroll Up