Գյումրիում անցկացվում է «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում անցկացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:
Ծրագրի նպատակն է ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել վիրահայ երիտասարդներին,նպաստել Հայաստան‑սփյուռք կապերի ընդլայնմանը, ազգային ինքնության պահպանմանը, երիտասարդական համագործակցության զարգացմանը:
Ծրագրին մասնակցում է վիրահայ 25 երիտասարդ և 25 երիտասարդ Հայաստանի Հանրապետության 2017 թվականիերիտասարդական մայրաքաղաք հռչակված Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից:
Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, ոլորտում գործող իրավական ակտերը, ՀՀսպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը, ինչպես նաև երիտասարդության ոլորտում միջպետական, միջազգային երիտասարդականհամագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Ծրագրի մասնակիցներն այցելել են «Մհեր Մկրտչյան» թանգարան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ:
Նախատեսվում են նաև հանդիպումներ Գյումրիում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններիներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների հետ: Հանդիպումների նպատակն է խթանել գործընկերային կապերի հաստատումը ևքննարկել հետագա համագործակցության զարգացման ուղիներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերի և միջոցառումներիհնարավորությունը:
Ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 7-ին: Այդ օրը երիտասարդները կմասնակցեն 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի հետ համատեղ: