ՋԱՀ-ը մասնակցեց ՀԲԸՄ գալա ընթրիք-դրամահավաքին

Դեկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիք: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նույնպես մասնակցություն և ներդրում ունեցավ դրամահավաք-ընթրիքին՝  ՋԱՀ-ի կողմից հիմնադրամին փոխանցելով 1.000.000 դրամ:

ՀԲԸՄ-ն սփյուռքի խոշորագույն, համահայկական կազմակերպություն է, որն իր ավելի քան մեկդարյան պատմության ընթացքում կյանքի է կոչել կայուն զարգացման բազմաթիվ ծրագրեր: «Ջավախքին աջակցություն»  հիմնադրամը, ևս մեկ անգամ շնորհավորում է ՀԲԸՄ-ին 110-ամյակի առթիվ և համոզմունք հայտնում, որ հայ ժողովրդի զարգացմանը և բարգավաճմանը տանող մարտահրավերներով լի ուղին ավելի վստահ կարող ենք անցնել, երբ համախմբված և միասնական ենք:

jah.am/

Scroll Up