Վալանսում ցուցադրվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին պատմող լուսանկարներ

Դեկտեմբերի 2-ին Վալանսի «Armenia»  մշակութային միության  նախագահ Գիրգոր Ամիրզայանը  Ժան Մուլենի (Բոր լե Վալանս) մշակութային կենտրոնում ներկայացրել է շուրջ 1200  լուսանկար «Ճանապարհորդություն   դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ» խորագրով:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով  Nouvelles d’Arménie-ի պարբերականին, հայտնում է, որ նկարները Գրիգոր Ամիրզայանը նկարել էր   սեպտեմբերի 12-26-ը  Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության ժամանակ: Ցուցադրվող նկարներից 40-ը հեղինակին տրամադրել էին ՀՀ սփյուռքի և ԼՂՀ տուրիզմի նախարարությունները:

Լուսանկարների ներկայացումից հետո  ցուցադրվեց  նաև Խոսրով Իլիոզերի  ՀՀ անկախության 25 ամյակին  նվիրված վավերագրական ֆիլմը՝ նվիրված սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսին:

Միջոցառմանը ներկա էին Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիենը, Դրոմ Արդեշի Ֆրանսահայ  ռազմիկների և դիմադիրների միության նախագահ Ժորժ Երիցյանը, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի   80 անդամներ:

 

Scroll Up