«Հայաստանին` սիրով». ամերիկացի կամավորականների անդրադարձը Հայաստանին
Ամերիկացի կամավորականներ Քարեյ Ուայթը Ֆրեդերիկ քաղաքից, հոր` Ռիք Ուայթի և Հյուսիսային Կարոլինայում բնակվող Ստյուարթ Էսսեյի հետ հոկտեմբեր ամսին մեկ շաբաթից ավել գտնվել է Հայաստանում, կամավորական ծառայություններ մատուցելով Արարատի շրջանի Դվին գյուղում։ Կամավորականների հայաստանյան առաքելության մասին տեղեկացնում է «The Frederick News Post» պարբերականը` «Հայաստանին` սիրով» վերնագրված հոդվածում։
Ամերիկացիներն ապրել և աշխատել են Ասատրյանների ընտանիքում, օգնել վերջիններս հիմնանորոգել իրենց կիսաքանդ բնակատեղին, որտեղ Վերջալույս Ասատրյանը երկու որդիների հետ բնակվել է վերջին տաս տարվա ընթացքում։
Ինչպես նշվում է, ամերիկացիները նախկինում իրենց կամավորական առաքելությամբ եղել են Գվատեմալայում, Նիկարագուայում, Շրի Լանկայում և Գանայում և Հայաստան էին ժամանել «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցության շրջանակներում։ «Հայաստանյան առաքելությունը փոխեց մեր արյունը», – խոստովանել են ամերիկացիները, վկայակոչելով իրենց վերապրած ուրախությունն ու արցունքները հյուրընկալող ընատնիքի անդամների հետ։
Կամավորականներն հիմնականում ներգրավված են եղել տան ներքին հարդարման աշխատանքներին և աշխատել են տղաբնակների հետ։
«Չնայած կար լեզվական խոչընդոտ, ժպիտները, ողջագուրումներն ու անգամ բարևներն ամեն ինչ լրացնում էին», – պատմում է Էսսեյն ու ավելացնում. «Այն հյուրասիրությունը, որ մենք տեսանք, աննկարագրելի էր։ Երբևէ չենք հանդիպել այդպիսի ընտաիքի, որ այդքան հոգի պարգևեր մեզ»։
Կամավորականներն այնքան տպավորված են տեղաբնակ հայերի հետ շփումներով, որ ծրագրել են եկող տարի Հայաստան վերադառնալ։
«Հիանալի է, որ աստված ուղարկեց մեզ երկարգնդի այլ անկյուններ աշխարհն առավել բարեկեցիկ դարձնելու համար։ Մենք բոլորս եղբայրներ ենք, ովքեր համատեղ ջանքերով փորձում են փոփոխություններ բերել այս մասնատված հողագնդին», – ասել է Քարեյը։
Ամերիկյան պարբերականի անդրադարձում նշվում է, թե 2008 թ-ի գարնանից «Ֆուլլեր տնաշինական կենտրոնը» նպաստում է համայնաքային զարգացմանը, իրականացնելով շուրջ 560 շինությունների կառուցապատման ու վերանորոգման աշխատանքներ, իր ծրագրերում ներառելով կամավորականների։