Զառա Մգոյանն արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը

Եզդի երգչուհի Զարիֆա Մգոյանը, ով հանդես է գալիս Զառա բեմական անվամբ, արժանացել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստ հանուն խաղաղության» կոչմանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արարողությունը  կայանալու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-բնակարանում դեկտեմբերի 5-ին, Զառան հանդես է գալու նաև  համերգային ծրագրով:

Զառա Մգոյանն արժանացել է պատվավոր կոչմանն՝ ի նշան սահմանափակ կարողություններով երեխաների և մեծահասակների կրթությանն ու կազմակերպության գաղափարներին իր նվիրվածության:

Հանուն խաղաղության ՅՈՒՆԵՍԿՕ-ի արտիստները համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործիչներ են, ովքեր իրենց ազդեցությունը, հեղինակությունը ծառայեցնում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացմանը: Համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ նրանք օգնում են լայն հասարակության ուշադրությունը հրավիրել զարգացման տարբեր հարցերի վրա, նաև տեղեկացնում են հասարակությանը  կազմակերպության գործունեության մասին:

Scroll Up