Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր

2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդյաց և օտարազգի ուխտավորների:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար:
Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունն ու շնորհները:
Ս. Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո: