Աշխատանքի տոնավաճառ Երևանում

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և «ԱՐՄԱԿԱԴ» ընկերությունը դեկտեմբերի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում են աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր:

Տոնավաճառը բաղկացած է լինելու երկու մասից։ Ժամը 14:00 Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» դահլիճում կսկսվի սեմինար։ Ծրագիրը տե՛ս ներքևում։

Ժամը 16:00 Կոնգրես հյուրանոցի «Մեծ» դահլիճում կսկսվի բուն տոնավաճառը, որտեղ բոլոր ներկայացված ընկերությունները կներկայանան առանձին սեղաններով: Տոնավաճառն ավարտվելու է 19:00:

Scroll Up