Քեմբրիջը հյուրընկալել է ՀՄԸՄ 46-րդ ամենամյա խաղերը

Քեմբրիջ քաղաքում տեղի են ունեցել Կանադայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ) 46-րդ ամենամյա խաղերը:

Երեք օր ընթացած մրցումներին մասնակցել են Օնտարիոյի, Քվեբեկի, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Տարբեր տարիքային խմբերի մարզիկներն իրենց ուժերն են չափել բասկետբոլում, Ֆուտբոլում, սեղանի թենիսում և շախմատում:

Հ.Մ.Ը.Մ 46-րդ ամենամյա խաղերին ներկա է գտնվել նաև Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:

«Հիանալի աշխատանք է: Շնորհավորանքներս Քեմբրիջին՝ խաղերը հյուրընկալելու համար»,-noranor.ca-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել դեսպան Եգանյանը:

Մրցաշարերից հետո Հ.Մ.Ը.Մ թվով 810 մարզիկներ ներկա են գտնվել Հարութ Փամբուկչյանի համերգին: Ամենամյա խաղերի պաշտոնական փակման արարողությունը տեղի է ունեցել կիրակի օրը:

Scroll Up