Հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է. Արթուր Աղաբեկյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում քիչ առաջ ելույթ է ունեցել այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Հանրապետության փոխվարչապետը խոսել է համահայկական դրամահավաքի կարևորության մասին՝ նշելով, որ հայրենիքի համար նվիրատվությունը յուրօրինակ զինվորագրում է նշանակում:
«Ապրիլյան պատերազմից հետո առաջին գծում պաշտպանության մեջ նոր վերանայումներ են կատարվել։ Բավական շատ աշխատանք է տարվել, և հակառակորդի խորքային տեղաշարժն այժմ բավականին տեսանելի է դարձել և խոցելի»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
«Վստահեցնում եմ, որ այսօր մարտական խնդիրն իրականացնողը անկախության սերունդն է, և մեր բանակն ավելի քան վստահելի ձեռքերում է։ Սակայն մենք դեռ բավական աշխատանքներ ունենք կատարելու և մեր հայրենակիցներից է կախված, թե դրամահավաքի արդյունքում որ հարցերը կկարողանանք լուծել»,- ասել է Արթուր Աղաբեկյանը։