Ռուսաստանի «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը

Նոյեմբերի 20-ին ՌԴ-Ի Աստրախան քաղաքում տեղի ունեցավ «ՌԴ-ի Միսս Հայուհի» ամենամյա գեղեցկության մրցույթը, որը տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։

Մրցույթը  կազմակերպված է գեղեցկության մրցույթներին ոչ հատուկ չափանիշներով։ Այստեղ գործում է ո՛չ թե  90/60/90 սկզբունքը, այլ հիմքը դրված է բազմակողմանի զարգացած հայ օրիորդի , հայ ընտանիքի զավակի պահպանած ավանդույթների ցուցադրման վրա։

Ինչպես նշում է մրցույթի կազմակերպիչ- տնօրեն Գոհար Մուրադյանը, մեր աղջիկները, ապրելով օտար երկրներում և ինտեգրվելով այլալեզու հասարակության մեջ,  պետք պահպանեն հայկական ավանդույթները, հայոց լեզուն, քանի որ նրանք են, որ ապագայում մայր դառնալով, կրթելու և դաստիարակելու են հայ սերունդը։

 Մրցույթի նախնական փուլում ընտրվում են հայուհիներ ՌԴ-ի տարբեր քաղաքներից, իսկ ավարտական փուլում աղջիկները մրցույթից մեկ շաբաթ առաջ ժամանում են Աստրախան, որտեղ պատրաստվում և մասնակցում են տարբեր միջոցառումների։ Շրջայցերի ընթացքում աղջիկներն այցելում են տեղի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցին, եկեղեցուն կից «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը,  «Արև» հայկական մշակութային կենտրոնը, ԵԿՄ-ի տեղական ներկայացուցչության գրասենյակ։

Այս տարի մրցույթին մասնակցում էին ՌԴ-ի 8 քաղաքների ներկայացուցիչներ։ Հանդիսատեսներին ո՛չ միայն զարմացրեց տաղանդավոր աղջիկների պատրաստվածությունը, այլ նաև ժյուրիի կազմը, որի գլխավոր անակնկալը 2016 թ-ի Ռիոյի Օլիմպիական  խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի  մեդալակիր Միհրան Հարությունյանն էր։ Ժյուրիի կազմում էր նաև ռուսական «1-ին հեռուստաալիքի» դիմահարդար Պոլինա Հակոբյանը։

Մրցույթի արդյունքում հաղթեց Կիսլովոդսկ քաղաքի ներկայացուցիչ Մարգարիտա Ավագյանը, ով «ստեղծագործական համար»  անվանակարգում հանդես եկավ «Մոկաց հարսներ» պարով։

Միջոցառումը մեծ տպավորություն թողեց ինչպե՛ս աստրախանաբնակ հայերի, այնպե՛ս էլ Մոսկվայից ժամանած հյուրերի ու ժյուրիի անդամների վրա։

  Լուսինե Սարգսյան

Ք․Աստրախան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Աստարխան

Նկարում՝ մրցույթի կազմակերպիչ-տնօրեն Գոհար Մուրադյան

Scroll Up