Արքեպիսկոպոս Չարյանի հովանավորությամբ կիրակնօրյա դպրոցների մեկօրյա սեմինար է տեղի ունեցել

Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արք. Չարյանի հովանավորությամբ և Քրիստոնեական դաստիարակության խորհրդի կազմակերպությամբ նոյեմբերի 19-ին Քինգսթոնում տեղի է ունեցել կիրակնօրյա դպրոցների մեկօրյա սեմինար, որին իրենց մասնակցությունն են ունեցել թեմի կիրակնօրյա դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները: Այս մասին նշվում է Կանադայի Հայոց թեմի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ:

Օրակարգի բացումը կատարել է Քրիստոնեական դաստիարակության խորհրդի վարիչ Հոգեշնորհ Տ. Վարդան Վրդ. Թաշչյանը: Այնուհետև կիրակնօրյա դպրոցների տնօրենները ներկայացրել են իրենց դիմագրաված դժվարությունները, մարտահրավերները, ինչպես նաև հաջողությունները:

Գերապատիվ Տ. Գեղարդ Ծ. Վրդ. Քիվսպեկյանը կատարել է հոգևոր խորհրդածություն՝ Ավետարանի զորության մասին:

Սեմինարի ավարտին ուսուցիչները հատուկ արժևորման թերթիկների միջոցով կարողացել են ինքնարժևորել իրենց գիտելիքները, փորձառությունները, ինչպես նաև մանուկների մեջ իրենց սերմանած քրիստոնեական դաստիարակությունը:

Աղբյուրը՝ http://noranor.ca/

 Բաբկեն Արքեպիսկոպոսն իր փակման խոսքում նշել է, որ պատանիներին և երիտասարդներին կյանքում պետք է ուղղորդել, որպեսզի նրանք էլ կարողանան իմաստավորել իրենց ապագան:

Առաջնորդ Սրբազան Հայրը «Պահպանիչ» աղոթքով փակել է օրվա աշխատանքային սեմինարը:

Scroll Up