Հայաստանյան բուհերում սովորող թվով 15 ջավախքցի ուսանողներ ստացան 150.000-ական դրամի չափով ուսման վարձերի փոխհատուցում

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է նաև սոցիալապես անապահով և համեմատաբար բարձր առաջադիմություն ունեցող Հայաստանյան բուհերում սովորող ջավախքցի ուսանողների վարձավճարների խնդիրները: Տարիներ շարունակ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպությանը ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել է այդ ուսանողների ուսման վարձերը:

Շուրջ երկու տարի է՝ «Ջավախք» հայրենակցական-բարեգործական կազմակերպության խնդրանքով ջավախքցի ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագրին մասնակցում է նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքը: «Տաշիր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որոշմամբ այս ուսումնական տարի սոցիալապես անապահով և համեմատաբար բարձր առաջադիմություն ունեցող Հայաստանյան բուհերում սովորող թվով 15 ջավախքցի ուսանողներ ստացան 150.000-ական դրամի (ընդհանուր 2.250.000 ՀՀ դրամ) չափով ուսման վարձերի փոխհատուցում:

Համագործակցության արդյունքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքը պատրաստակամություն են հայտնել 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին մինչև 200 ջավախքցի ուսանողների ընդգրկել երիտասարդների ծաղկաձորյան եռօրյա հանգստի արդեն ավանդական դարձած ծրագրում:

Scroll Up