Տեղի է ունեցել «Գօլստըն» վարժարանի հոբելյանական միջոցառումը
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-ին Ավստրալիայի «Concourse» շքեղ դահլիճում տեղի է ունեցել Ավստրալիայի հայ համայնքում կարևոր նշանակություն ունեցող Սիդնեյի Համազգային Արշակ և Սոֆի «Գօլստըն» ամենօրյա վարժարանի 30-ամյակին նվիրված հոբելյական միջոցառումը:
Համերգն անցյալի, ներկայի և խոստումնալից ապագայի տոն էր վարժարանի սաների և Ավստրալիայի բոլոր երիտասարդների համար:
Վարժարանը հիմնադրվել է 1986 թվականին՝ Սիդնեյում, ազգային բարերարներ Սոֆի և Արշակ Գոլստընների (Գալստյանների) նվիրատվությամբ: Վարժարանում դասավանդվում է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կրոնի պատմություն: Վարժարանի սաների թիվը շուրջ 250-ի է հասնում, տնօրենը՝ Էդուարդո Դեմիրճյանն է: