Հայ-հունական առնչություններ. hանդիպում Աթենքի hամալսարանում

«Ճակատագիրը հայերին դժվար տարածք է տվել, հայ ազգը բազում վտանգներ է տեսել իրճանապարհին, սակայն իր առաքինություններով ու բնատուր շնորհներով շարունակել է ապրել, վերապրել ու զարգանալ»,-նման խոհերով է բնութագրել հայերին հույն գրող Միցոս Ալեքսանդրոպուլոսը իր «Հայերը» գրքում:

Ճակատագրով այդ դժվար տարածքում հայերի կողքին բնակվել են նաև հույներ, որոնց մի մասըհաստատվել է Արցախի Մարտակերտի շրջանի Մեհմանա գյուղում, դեռևս 19-րդ դարի սկզբին:

Գողտրիկ այս գյուղի բնակիչները Արցախի ժողովրդի հետ կիսել են ավանդույթները, նիստն ուկացը, պատերազմը, տագնապը, ուրախությունն ու հաղթանակը: Հույների համար դա սովորականտարածք չէ, այլ հարազատ բնօրրան: Մեհմանայի այսօրվա պատկերի, դիմագծի, առօրյայի ևվաղվա տեսլականի մասին խոսեց Աթենքի համալսարանի ուսանողուհի Քրիստինա Էլևթերովանիր «Հունական գյուղը Հայաստանում» աշխատության մեջ: Հատուկ ընդգծեց իր տատի՝ Մեհմանայում ծնված ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանի ծառայությունների մասին քանոնահարության ասպարեզում:

Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 22-ին, Աթենքի համալսարանի ազգագրության ֆակուլտետում: Երիտասարդ ազգագրագետին դրվատեցին Աթենքիհամալսարանի ազգագրության դասախոս Վասիլիկի Խրիսանթոպուլուն և ճանաչվածմտավորական, բանաստեղծ Հակոբ Ջելալյանը: Համալսարանական հանդիպումը անմոռացդարձրեց հայ ազգային երգի «Անի» համույթը, որի կատարողներից մեկը հենց ինքը՝ շվիահարՔրիստինա Էլևթերովան էր, աշխատության հեղինակը: Ներկաները սիրով ունկնդրեցին Սայաթ-Նովա, Խաչատուր Ավետիսյան և շատ այլ հայ երգահանների ստեղծագործությունները:

Նյութը պատրաստեց Նանե Կարապետյանը

 «Հայաստան» լրատու ցանց

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Scroll Up