«Մանկական Եվրատեսիլ 2016». Անահիտն ու Մերին ելույթ կունենան 3-րդ համարի ներքո
Նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայանալու է փոքրիկ երգիչ-երգչուհիների համար ամենակարեւոր երաժշտական մրցույթներից մեկը՝ «Մանկական Եվրատեսիլը»։
Այս տարի Հայաստանը հանդես է գալով դուետով։ 2016-ին մեր երկիրը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ կատարելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը։
Մեր պատվիրակներն արդեն Մալթայում են եւ գիտեն, թե որ համարի ներքո են բեմ բարձրանալու։ Մերին եւ Անահիտը ելույթ կունենան առաջին կեսում, երրորդ համարի ներքո։
Նշենք, որ մրցույթի բացումն ու փակումը դրված է Իռլանդիայի եւ Վրաստանի մասնակիցների ուսերին։