2017-ին լրանում է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/14963197_1846890302209874_33640527941834470_n.jpg)
2017 թվականի փետրվարի 9-ին լրանում է Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրման 130-ամյակը: Եվ արդեն 2017 թվականը Սպահանի Հայոց թեմի պատգամավորական ժողովի կողմից հայտարարվել է «Նոր Ջուղայի թատրոնի հոբելյանական տարի»:
Այս կապակցությամբ բոլոր ուղերձները, հուշագրությունները, պատմական լուսանկարները, տեսագրությունները, ձայնագրությունները խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեով՝
E-mail`newjulfa.theatre.2016@gmail.com
Ֆաքս՝ +98 31 36270999
Նոր Ջուղայի թատրոնի հիմնադրամ
130-ամյակի հոբելյանական հանձնախումբ