Մեծ շաբաթօրյակ Ախալցխայի հայկական գերեզմանատանը

Նոյեմբերի 12-ին մեկնարկեց մեծ շաբաթօրյակ Ախալցխայի հայկական գերեզմանատանը: Մեկ օրվա ընթացքում ծառահատվեցին բազմաթիվ ծառեր եւ մաքրվեցին տասնյակ անտեր մնացած գերեզմաններ: Ներկա պահին մաքրվել է գերեզմանատան մոտ 20% տարածք, բայց գործերը դեռ շարունակվելու են ամեն օր մինչեւ չմաքրվի վերջին գերեզմանը: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է Javakhkmedia-ն:

Գերեզմանատան մաքրման աշխատանքները մեկնարկել են Ախալցխայի հայկական կազմակերպությունների, եկեղեցու ծխական խորհրդի եւ քաղաքի ակտիվ հայ հասարակության նախաձեռնությամբ: Մաքրման բոլոր անհրաժեշտ միջոցները հոգում է Ախալցխայի հասարակությունը:

Առնվազն վերջին 50 տարիների ընթացքում նման մեծ կարգի մաքրման աշխատանքներ չէին անցկացվել Ախալցխայի հայկական գերեզմանատանը, ինչի պատճառով գերեզմանատունը վերածվել էր մեծ անտառի:

s06111116 s48892316

Scroll Up