Լվովում բացվել է քաղաքի հայկական եկեղեցու պատմությանը նվիրված ցուցահանդես

Լվովի կրոնի պատմության թանգարանում նոյեմբերի 11-ին բացվել է «Հայկական եկեղեցին Լվովում (1991-2016)» ցուցահանդեսը, որի կազմակերպմանն աջակցել են Լվովի պատմական թանգարանը, Լվովի Ի.Ֆրանկոյի անվան ազգային համալսարանի գիտական գրադարանը, Ուկրաինայի հայերի միությունը և Լվովի «Աղբյուր» հայ համայնքը։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունը։

Ցուցադրանքում, որը բաց կլինի մեկ ամիս, տեղ են գտել 2001-ին եկեղեցի Հովհաննես Պողոս պապի այցելության, երկու տարի հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից եկեղեցու օծման և այլ լուսանկարներ։

Ներկայացված է նաև եկեղեցական սպասք, գրքեր և հագուստ։

Scroll Up