Համաքաղաքային շաբաթօրյակ «Հայ բարերարների ճեմուղում»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/69.jpg)
Նոյեմբերի 12-ին, արձագանքելով Երևանի քաղաքապետարանի կոչին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին և բարեկարգեցին Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ բարերարների ճեմուղին»: