Կարլովի Վարիում բացվել է չեխաբնակ գեղանկարիչ եւ քանդակագործ Մուրազ Մարտիրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/11/MURAZ-KV-2016-2-768x432.jpg)
Նոյեմբերի 2-ին չեխական հայտնի առողջարանային Կարլովի Վարի քաղաքի Duhová paleta պատկերասրահում բացվեց չեխաբնակ գեղանկարիչ եւ քանդակագործ Մուրազ Մարտիրոսյանի աշխատանքների «Գույների մեղեդին» անհատական ցուցահանդեսը։ Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է Չեխիայի «Օրեր» պարբերականը:
Պրահայաբնակ հայ արվեստագետը ներկայացրել է 28 գեղանկարչական աշխատանք եւ 3 քանդակ։
Ցուցահանդեսի բացմանը նվիրված ձեռնարկում ի թիվս այլ երաժիշտների, ներկա արվեստասերների համար ելույթ է ունեցել նաեւ նկարչի կինը՝ դաշնակահար Անահիտ Կծոյանը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» եւ Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունները։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 23-ը։