Հենրիխ Մխիթարյանը` ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանը, արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Կես դարից ավելի է, ինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններն աշխարհում ամենուրեք օգնում են երեխաներին և կանանց պաշտպանել իրենց իրավունքներն ու բարելավել կյանքը:

Երեխաներին վերաբերող հարցերի մասին իրազեկելով և օգնելով միջոցներ հավաքագրել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող հանրաճանաչ մարդիկ հստակ ուղերձ են հղում առ այն, որ երեխաներն են առաջնահերթությունը:

Scroll Up