Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը դադարեցրել է աշխատանքը խորհրդարանում

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դադարեցրել է իր աշխատանքը երկրի խորհրդարանում։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Մեր խորհրդարանական խմբակցությունն ու կուսակցության ղեկավարությունը որոշում են ընդունել դադարեցնելու աշխատանքն օրենսդիր մարմիններում»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Այխան Բիլգենը։