Լոս Անջելեսում մեկնարկել է Pan Armenian Entertainment Awards-2016 մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում մեկնարկել է Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Global Arts International-ի և PanArmenian Media Group-ի համագործակցության շրջանակում:
Ինչպես տեղեկանում ենք Pan Armenian Entertainment Awards-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվելու երաժշտության, կինեմատոգրաֆի, հեռուստատեսության, մեդիայի և նորաձևության ոլորտների զարգացման գործում ավանդ ունեցած՝ Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող թեկնածուներին:
Ենթադրվում է, որ այս տարի մրցանակաբաշխությունը դիտելու է մոտ 10 մլն հեռուստադիտող:Աղբյուրը նկատում է, որ PanArmenian Entertainment Awards-ը միակ հայկական մրցանակաբաշխությունն է, որը մեկ հարկի տակ է հավաքում հայկական շոու բիզնեսի՝ Հայաստանն ու սփյուռքը ներկայացնող հայտնիներին, ինչպես նաև ժամանցային ոլորտի ապագա աստղերին:
Ընդգծվում է, որ Pan Armenian Entertainment Awards-2016-ի նպատակն է խրախուսել հին և ժամանակակից մշակույթների ու պատմության պահպանումը՝ սերունդներրի միջև կամուրջներ կառուցելով:
«Pan Armenian Entertainment Awards-ը բացառիկի հարթակ է, որտեղ միավորվում են Հայաստանն ու սփյուռքը»,-մեջբերում է Asbarez-ը PanArmenian TV-ի տնօրեն Դավիթ Սանասարյանի խոսքը՝ հավելելով, որ միջոցառման շրջանակում ելույթ կունենան ջազ, ռոք, փոփ և այլ սիրված ժանրերի լավագույն հայազգի կատարողները: