Կառավարությունն աջակցում է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ի բարեգործական ծրագրով իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:

Որոշման ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկարամյա գործունեություն իրականացնող բարեգործական կազմակերպության համար:

Scroll Up