«Առաջնագծում» լուսանկարչական ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Շուշիի արվեստի կենտրոնում

Արմեն Ենգոյանի հեղինակած «ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄե լուսանկարչական ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Շուշիի արվեստի կենտրոնում (հասցե՝ ԼՂՀ, Շուշի, Ղազանչեցոց 58): Բացումը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12.00-ին:
Ցուցահանդեսը, որի կարգախոսն է «Մեր ապագան հուսալի ձեռքերում էե, ներկայացնում է էսքիզներ առաջնագծից: Քառօրյա պատերազմի ժամանակ հեղինակը «Մերգելյանե ջոկատի կազմում մեկնում է Արցախ: Հանդիպելով մեր երիտասարդ ու խիզախ սերնդին, անտարբեր չի մնում՝ լուսանկարում է եւյուրովի մատուցում այդ օրերի հերոսական փաստագրությունը:
Նշենք նաեւ, որ «Առաջնագծումե ցուցահանդեսի առաջին ցուցադրությունը կայացել է ս.թ. հոկտեմբերինԵրեւանում՝ Թեքեյան Կենտրոնում: