Բակո Սահակյանը Յաշա Դադասյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար բարերար Յաշա Դադասյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: