Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու Սև բերդում

 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն:

Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է:

Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան:

Մենակատարներն են` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Հենրիետտա Հարությունովան (սոպրանո), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Յանա Դարյանը (ալտ), Արթուր Ավանեսովը (դաշնամուր):

Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Scroll Up