Հոլիվուդի փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի աստղը

Այսուհետ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղում։ Հոկտեմբերի 27-ին Փառքի ծառուղում բացվել է ֆրանսահայ երգչի աստղը: Ինչպես փոխանցում է «Հայերն այսօր»-ը՝ Շառլ Ազնավուրի աստղը տեղադրվել է «Pantages» թատերասրահի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։
Հավելենք, որ Հոլիվուդի փառքի ծառուղում իրենց անվանական աստղն ունեն աշխարհահռչակ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը և ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան):