Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդես Իտալիայում

Հոկտեմբերի 26-ին Միլանի նահանգի Կոլոնո Մոնցեզե քաղաքի քաղաքապետարանի դահլիճում բացվեց Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Իտալիայի Հայոց միությունը և Կոլոնո Մոնցեզեի  քաղաքապետարանը, տևելու է մեկ շաբաթ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Իտալահայոց միությունից՝ բացմանը ներկա էին քաղաքապետ Անջելո Ռոսսին, քաղաքապետի մշակութային գծով օգնական Դանիա Պերեգոն, ցուցահանդեսի նախագծման պատասխանատու Դոնաթո Քարիսսիմոն, քաղաքի դպրոցների պատասխանատուներ և Իտալակական պարտիզանական շարժման ղեկավարներ, որոնք սերտ կապեր են ունեցել հայերի, հատկապես՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին խորհրդային բանակում ծառայող հայազգի զինվորների հետ:

Բացման խոսքով հանդես եկավ Միլանի համալսարանի Հայագիտության ամբիոնի դասախոս, Իտալիայի Հայոց միության նախագահ Պայքար Սվազլյանը և միության խորհրդական Անի Բալյանը:

20161025_17185220161025_17460414495307_1123414547695908_1240212551035037613_n

Scroll Up