Հայկական հոգևոր երաժշտության համերգ Կորդոբա քաղաքում

Հոկտեմբերի 28-ին Կորդոբա քաղաքի «Կամպանիա դե Խեսուս» կաթոլիկ եկեղեցում տեղի է ունենալու հայկական հոգևոր երաժշտության  համերգ՝ նվիրված Կորդոբայում կառուցված Սուրբ Գևորգ առաջին հայկական եկեղեցու հիմնադրման 90-ամյակին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Կորդոբայի հայ համայնքից՝ համերգին դուդուկի կատարումներով հանդես է գալու արգենտինահայ երաժիշտ Գագիկ Գասպարյանը, որին նվագակցելու է երգեհոնահար Մխիթար Կաուդոսսյանը: Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի, Մակար Եկմալյանի, հայ և արգենտինացի մեծանուն այլ երաժիշտների ստեղծագործությունները:

Միջոցառման նպատակներից է նաև հայկական հոգևոր երաժշտության գանձերը ճանաչելի դարձնել այլազգիների շրջանակում:

Scroll Up