«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Կառավարությունը կշարունակի փոխհատուցել սիրիահայ ուսանողների ուսման վարձերը

Կառավարության համապատասխան որոշմամբ՝ գումար կհատկացվի սիրիահայ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու նպատակով: Այս մասին որոշումն ըստ «Հայերն այսօրի»՝ այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 500 սիրիահայ ուսանողներից ուսման վարձի կարիք ունեն շուրջ 400-ը: Ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստ են սիրիահայ ուսանողների 2016-2017թթ. ուստարվա վարձերի մասնակի փոխհատուցման համար տրամադրել յուրաքանչյուրը 125.000 ԱՄՆ դոլար:

Սակայն ուսման ամբողջ վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ է հատկացնել ֆինանսական միջոցներ՝ 20 մլն ՀՀ դրամի չափով:

Scroll Up