«Արցախպրես» լրատվական գործակալությունը համագործակցության առաջարկ է անում Սփյուռքի լրատվամիջոցներին

ՀՀ սփյուռքի նախարարությանկազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում արցախյան օրերի ընթացքում ևս հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ:

Համաժողովին «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն   Վահրամ  Պողոսյանը    հանդես  է  եկել «Էլեկտրոնային  մամուլի  տարածումն Արցախում  և  համահայկական  լրատվադաշտի   հետ  համագործակցության  հեռանկարները»   թեմայով  ելույթով,  որտեղ  մասնավորապես  մատնանշել  է  Հայաստան-Արցախ-Սփյուռք   եռամիասնույթան    փոխհամագործակցությունը   լրատվական  դաշտում:

«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում լրատվադաշտը միասնական գործելու խնդիր ունի, քանի որ առ  այսօր  մենք  չունենք  պլատֆորմ, որը  հնարավորություն  կտա  համագործակցված  աշխատանք  կատարել:  Մեր ունեցած մեծ ներուժը գնահատելու համար բավարար է նշել տարվա ընթացքում այն մի քանի միջոցառումները, որը ինքնաբերաբար, բայց միասնաբար անում ենք հիշատակի  և  տոն  օրերի  կապակցությամբ, որը մեծ արձագանք է գտնում միջազգային մամուլում: Առաջարկում եմ այս առումով հնարավորինս արդյունավետ օգտագործենք մեր ժամանակը և համագործակցության սերտ կապեր հաստատենք միմյանց հետ»,-նշել  է  Վ.  Պողոսյանը  և   ընդգծել, որ  «Արցախպրես»  լրատվական  գործակալությունը բոլորի հետ բաց է համագործակցության առումով, և պատրաստ է այս առումով կատարել առաջին քայերը:

Scroll Up