Բակո Սահակյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին
ԵՊՀ ուսանողները կրկին Արցախում են: Դուշման Վարդանի 50-ամյակին նվիրված միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 20-ից 22-ը։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնից:
Արցախ կատարած այցի առաջին օրը ուսանողները հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին։ Մայր բուհի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ու Դուշման Վարդանի հարազատների հետ նախագահն ունեցավ անմիջական զրույց։ Խոսեց բուհի՝ Արցախ կատարած այցերի, ռազմական բանակումի ու արցախյան մի շարք ծրագրերի մասին։ Անդրադարձավ ԼՂՀ տնտեսությանը, սահմանադրական փոփոխություններին, Արցախում առկա խնդիրներին ու նվաճումներին։
Այցի շրջանակներում Շուշիում նախատեսվում է Դուշման Վարդանի անվան դասասենյակի բացում։ Այնուհետև ԵՊՀ-ականները կլինեն Տիգրանակերտում, Բերձորում կմասնակցեն ավանդույթ դարձած ծառատունկի։