Բոլոր հայերն ինձ հարազատ են. հայտնի թուրք երգչուհին հայտարարել է բեմից

Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն Թուրքիայում մենահամերգի ժամանակ խոսել է հայերի հանդեպ իր վերաբերմունքի մասին։

Ինչպես տեղեկացնում է mansettv.com թուրքական լրատվական կայքը, Սեզեն Աքսուն հայտարարել է, որ բոլոր հայերն իրեն հարազատ են։

Նա հիշել է 1996թ.-ին ինքնաթիռի վթարից զոհված իր մեծ սիրուն՝ Օննո Թունջին (Թունջբոյաջյան-Tert.am)։

«Գիտեք, 10 տարի եղել եմ Օննոյի հարսնացուն։ Հետևաբար բոլոր հայերը, բնականաբար, ինձ հարազատ են»,-ասել է նա։
Երգչուհու այս խոսքերը դահլիճը ծափահարություններով է ընդունել։

tert.am

Scroll Up