Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիս Ահարոնյանին
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցաբար 2016թ. դեկտեմբերի 15-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից։
Զեկուցումների հայտերը և թեզիսներն ընդունվում են մինչև 2016թ. դեկտեմբերի 1-ը։
Հայտերը ներկայացնել՝
«Համազգայինի» գրասենյակ` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ`
Մաշտոցի 37/14, հեռ. (+374) 10 53 39 49 Աբովյան 52ա, հեռ. (+374) 60 71 06 24
Էլ. հասցե` hayastan@hamazkayin.com Էլ. հասցե` armphilology@ysu.am
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Արամ Սիմոնյան- ԵՊՀ ռեկտոր
Նարե Միքայելյան- Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Սերժ Սրապիոնյան- ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ
Կարո Հովհաննիսյան- Հրապարակախոս, գրաքննադատ, ուսուցիչ (Բեյրութ)
Արծրուն Ավագյան- ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան
Էդիկ Մինասյան- ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան
Վազգեն Գաբրիելյան- ԵՊՀ Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր
Արման Եղիազարյան- ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ