ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/IMG_8125.jpg)
Հոկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
Նախարարը ներկայացրեց նոր ձևավորված կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվելիք միջոցառումները:
Բարեփոխումների համատեքստում քննարկվեցին գերատեսչության աշխատանքների կատարելագործման, արդյունավետության, պատասխանատվության բարձրացման, Սփյուռքի հետ առավել միասնական, նպատակասլաց գործելուն առնչվող հարցեր:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց կառավարության նոր ծրագրի իրականացման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: