Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը երգի միջոցով զրուցում է Վանա լճի հետ
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր՝ «Վանայ լիճին…» կոչվող երգի տեսահոլովակը:
Երգն ու տեսահոլովակը, ըստ եգչուհու, ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: «Այս երգը զրույց է Վանա լճի հետ»,-ասում է պոլսահայ երգչուհին։
«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո, երբ հարյուրամյա կարոտներից հետո հանդիպեցին Հայն ու Վանա լիճը, նրանց զրույցը դարձավ երգ։ Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր Հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։ Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիպիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է»,-ասում է երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը։
Տեսահոլովակի պրոդյուսերը Անդրե Սիմոնյանն է, ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում: