Սիրիահայերը ևս մեկ տարի Հայաստանում կերթևեկեն սիրիական վարորդական իրավունքներով

Սիրիահայերը դեռ մեկ տարի էլ Հայաստանում կարող են երթեւեկել սիրիական վարորդական իրավունքներով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստում։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ Սիրիայում տրված վարորդական վկայականները պաշտոնապես չպետք է ճանաչվեն Հայաստանում, քանի որ չեն համապատասխանում 1968-ին ստորագրված ճանապարհային երթեւեկության մասին Կոնվենցիային։ Այդուհանդերձ Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներին կթույլատրեն օգտվել դրանցից։

Տարեսկզբից Հայաստան է ժամանել 97 սիրիահայ ընտանիք, վերջին 10 օրում՝ եւս 4-ը։

Scroll Up