Իրանահայ արձակագիր, բանաստեղծ Լևոն Մինասյանի արխիվային հավաքածուն արդեն Հայաստանում է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ իրանահայ արձակագիր,  բանաստեծ Լևոն Մինասյանի արխիվային հավաքածուն կհանձնվի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

Հավաքածուն ներառում է արժեքավոր իրեր, գեղանկարներ, բնանկարներ, լուսանկարներ, հեղինակային 100-ից ավելի գրքեր, որոնցից միայն 35-ը նվիրված է Նոր Ջուղային:

Միջոցառմանը ներկա կլինեն  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան հյուրեր, արվեստագետներ, մտավորականներ:

Scroll Up