Վրաստանի բնապահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլիի այցը Ջավախք

Բնության ամենակարևոր մասնիկը մարդն է, և ներկայումս մարդը բնությունից այնքնան է հեռացել, որ ոչ միայն չի պահպանում այն, այլև` նպաստում է բուսական և կենդանական շատ տեսակների ոչնչացմանը: Մաքուր ու առողջ միջավայր ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրներին: Այդ նպատակով էլ օրերս Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ էր եկել Վրաստանի բնապահպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին:
Մարդու կյանքն առանց բնության անհնար է, քանի որ մարդն այսօր էլ օգտվում է բնությունից: Բնապահպանության ոլորտում ամենատարածված խնդիրներից են լճերն ու անտառները, որոնք ունեն մեծ ուշադրության և վերականգնման կարիք:
Այսօր մեծ խնդրի առաջ են կանգնած նաև Ջավախքի թե ՛լճերը , թե՛ անտառապատ տարածքները , քանի որ տարիների ընթացքում այն ոչնչացվել է մարդկանց կողմից և այս ամենի վերականգման ու վաղվա օրն ավելի գեղեցիկ ու մաքուր դարձնելու հարցում մեծ է լինելու Վրաստանի բնապահպանության նախարարության դերը:
«Նինոծմինդայի Փարվանա և Սաղամո լճերի վիճակն անմխիթար է, քանի որ ձկան տեսակներից շատերը ոչնչացման եզրին են և մենք փորձելու ենք ստեղծել մեխանիզմ այդ ամենից խուսափելու համար. ամբողջ հանրապետության մակարդակով լճերը աուկցիոնով հանձնվելու են հատուկ մարդկանց հսկողությանը, որպեսզի նրանք զարգացնեն ձկնարդյունաբերությունը, իսկ անտառների պահպանման համար էլ կազմակերպվելու է ծառատունկ` նոր ծառատեսակներ ավելացնելով և հինը մշակելով: Ներկայումս էլ շրջակա միջավայրը մաքուր պահելու համար մենք ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք նաև շաբաթօրյակներ» ,- akhaltskha.net-ի փոխանցմամբ՝ ասաց Նինոծմինդայի բնապահպանության և ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահ Մանվել Աբգարյանը: