Մայր աթոռը նոր նշանակումներ է կատարել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/mayr_atorwww.thumb_.jpg)
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դիվանատան Հասարակական կառույցների հետ հարաբերությունների գրասենյակի տնօրեն:
Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը նշանակվել է Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ:
Արժանապատիվ Տ. Վաղարշ քահանա Իսախանյանը, ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Շվեդիայում՝ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո: